Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիգրան Ավինյան. Եթե սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքի, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ

Տիգրան Ավինյան. Եթե սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերի վտանգավոր հետևանքի, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ
30.04.2020 | 15:40

Եթե մենք տեսնենք, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Դրա համար շատ կարևոր է, որ սահմանված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմների», - ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող են գնալ նոր քաղաքականության, ըստ որի՝ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկության կարիք: «Մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարիք կունենա», - ասաց վարչապետը։ Նա նշեց, որ իրենք պարտավոր են այս իրավիճակի մասին հանրությանը իրազեկել: «Սկսած առաջին դեպքի արձանագրումից՝ մինչ օրս հանրությունը կառավարությունից հարյուր տոկոս լիարժեք տեղեկատվություն է ստացել բոլոր փաստերի մասին», - հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ